Բագրատ Գալստանյանը «զգուշացնում է» Սուրեն Պետրոսյանին՝ եթե ասելիք ունի՝ թող ասի։
«Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի՝ կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասաց Գալստանյանը։
Դիտարկմանը, թե «նա ձեր մասին դրական է արտահայտվում»՝ Գալստանյանն ասաց, թե ինքն էլ է դրական արտահայտվում։