News Image

Ադրբեջանի հետ բանակցելով՝ Ղարաբաղը հայաթափեցին, լուծարումը ստորագրեցին, հիմա ասում են՝ տղե՜ք, կատակ էինք անում. Չախոյան

«Ղարաբաղում հեղաշրջում արեցին, Ադրբեջանի հետ բանակցելով՝ Ղարաբաղը հայաթափեցին, ԼՂ լուծարումը ստորագրեցին, հիմա ասում են՝ տղե՜ք, կատակ էինք անում, ԼՂ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի ․․․ ու մսուր մանկապարտեզի էս տրամաբանությամբ էլ խոսում են ԼՂ անկախությունից ու Ադրբեջանի հետ նորից բանակցելուց»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«30 տարվա պայքարը, թափված արյունը, ներդրված բոլոր ռեսուրսները մի քանի օրում ջուրը լցրեցին, եղածն էլ սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցեցին, հիմա ասում են պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցելու։ Եվլախում բանակցեցիք, արդյունքը՝ ԼՂ լուծարումն ու հայաթափված Ղարաբաղն է։

Դուք պատրաստ եք ՀՀ անկախությունը զոհաբերել այն նույն տերերի հանձնարարությամբ, որոնց կարգադրությամբ Ղարաբաղը մատաղ արեցիք»։

Share