Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 70-ամյակի կապակցությամբ՝ հայտնել են Կրեմլից։
ՌԴ նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյին Սուրբ Անդրեաս Առաքյալի շքանշանով պարգևատրելու մասին։ Դա Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևն է։
Նշվում է, որ Լուկաշենկոն պարգևատրվել է «Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ակնառու ծառայությունների, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման և արդյունավետ գործունեության գործում անձնական ներդրման համար»: