Բրազիլիայում վթարի է ենթարկվել մինչև 68 տեղ ունեցող մարդատար ինքնաթիռ, հայտնում է G1 լրատվական պորտալը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Պաուլո նահանգում։
Նշվում է, որ ինքնաթիռը սկսել է պտտվել իր առանցքի շուրջ ու ընկել է։
Դեռևս տեղեկություններ չկան, թե քանի մարդ է եղել օդանավում։