News Image

Քանանին քննադատել է մուսուլմանական որոշ երկրների քաղաքականությունը Պաղեստինի հարցում

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին X-ի իր էջում քննադատել է մուսուլմանական որոշ երկրների քաղաքականությունը Պաղեստինի հարցում, իր խոսքով, ոչ գործնական քայլերի համար:

«Եթե ​​իսլամական կառավարությունները և մուսուլման ժողովուրդները միասին, ելնելով իրենց իսլամական, մարդասիրական և իրավական պարտականությունից, գործնականում աջակցեին ճնշված պաղեստինցի ժողովրդին և Գազայի անպաշտպան բնակիչներին, ապա Պաղեստինի քաղաքացիները, երեխաները և կանայք չէին սպանվի մարդասպան ցեղի կողմից»,- գրել է Քանանին:

Share