News Image

Մեքսիկան Պուտինին չի ձերբակալի

Մեքսիկայի նախագահը մերժել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու՝ Ուկրաինայի խնդրանքը, եթե Ռուսաստանի ղեկավարը ներկա գտնվի երկրի նոր ղեկավարի երդմնակալությանն այս տարվա հոկտեմբերին։

Այդ մասին հայտնել է «Reuters»-ը։ «Մենք չենք կարող դա անել: Դա մեր գործը չէ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

Share