News Image

Իսմայիլ Հանիեի սպանությունն Իրանի ինքնիշխանության խախտում է․ Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար

Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը Իրանի ինքնիշխանության խախտում է և ոտնձգություն նրա ազգային անվտանգության դեմ:

Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար Վալիդ բեն Աբդել Քարիմ Ալ-Խուրեյջին՝ փոխանցում է IRNA գործակալությունը։

Ելույթ ունենալով Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նստաշրջանում՝ Ալ-Խուրեյջին ասել է. «Սաուդյան Արաբիայի կառավարությունը հասկանում է Իսրայելի հարձակումների և պաղեստինցիների դեմ նրա անօրինական գործողությունների հետևանքով պաղեստինյան տարածքներում էսկալացիայի վտանգը»:

Share