Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա որոշի մեկնել Մեքսիկա՝ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինացի դիվանագետները հույս են հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է», որի նկատմամբ ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորման հրաման է արձակվել Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան։
«Մենք հավատում ենք, որ Մեքսիկայի կառավարությունը ցանկացած դեպքում կհետևի ձերբակալության միջազգային օրդերին»,- ասված է նամակում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Մեքսիկան Պուտինին հրավիրել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
2023 թվականին ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու օրդեր է արձակել՝ նրան մեղադրելով Ուկրաինայից հարյուրավոր երեխաների ապօրինի արտաքսման համար, և այժմ Ռուսաստանի նախագահը կարող է կալանավորվել բոլոր այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը։
Հրատապ
- Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ
- Կայա Կալասի հետ քննարկեցինք ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր. Փաշինյան
- Փաշինյանը և Ալիևը հանդիպմանը կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի շարունակականությունը
- Մերձավանի դպրոցի դեպքը` վատ օրինակ. ում շահերն են ոտնահարվել, ովքեր են պատասխանատուները. դիտարկումներ
- Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
