ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են, Ռուսաստանի ու Հայաստանի՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին. ասել է Մարիա Զախարովան՝ արձագանքելով վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ'Բրայենի այն ասածին, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից և իրենք պայմաններ են ստեղծում, որ դա կյանքի կոչվի։
«Ինչ վերաբերում է Օ'Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։