News Image

Նոբելյան մրցանակակիրը՝ Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար

Տնտեսագետ և խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսը կգլխավորի Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Շահաբուդդին Չուպպայի մամուլի ծառայությունը։

84-ամյա Յունուսին նշանակելու որոշումը կայացվել է պետության ղեկավարի և «Ուսանողներն ընդդեմ խտրականության» բողոքի շարժման առաջնորդների հանդիպման ժամանակ։ Ժամանակավոր կառավարության վերջնական կազմը կորոշվի Բանգլադեշի քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, Բանգլադեշի նախագահը հայտարարել էր խորհրդարանը ցրելու մասին՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու նպատակով։ Նախօրեին 76-ամյա Շեյխ Հասինան, ով 2009 թվականից զբաղեցնում էր Բանգլադեշի վարչապետի պաշտոնը, լքել էր երկիրը բողոքի ցույցերի ֆոնին։

Share