News Image

Քամալա Հարրիսը կողմնորոշվել է փոխնախագահի իր թեկնածուի հարցում

ԱՄՆ-ի գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը հայտնել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում փոխնախագահի իր թեկնածուի անունը։

Այս մասին տեղեկություն է տարածել CNN-ը։

 

Հաղորդվում է, որ Հարրիսը նոյեմբերին կայանալիք ընտրություններում պայքարելու է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի հետ միասին, հենց նա է թեկնածուն:

Սպասվում է, որ Հարրիսը որոշման մասին կհայտարարի առաջիկա ժամերին Ֆիլադելֆիայում կայանալիք հանրահավաքում։

Վերջին օրերին խոսվել է փոխնախագահի երեք հավանական թեկնածուի մասին՝ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն, Արիզոնայի սենատոր Մարկ Քելլի և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլց։

Share