News Image

Բանգլադեշում մեկ օրում սպանվել է նախկին վարչապետի կուսակցության առնվազն 29 անդամ

Հանրապետության տարբեր քաղաքներում հայտնաբերվել են Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի «Ավամի լիգա» կուսակցության 29 անդամների դիեր։ Այս մասին հայտնում է Dhaka Tribune թերթը։

«Ավամի լիգա»-ի 10 կողմնակիցներ սպանվել են երեքշաբթի օրը Սատխիրա քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով Շեյխ Հասինայի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու և երկիրը լքելու մասին լուրերից հետո: «Ավամի լիգա»-ի առաջնորդներին և ակտիվիստներին պատկանող տներն ու բիզնեսները ենթարկվել են վանդալիզմի և թալանվել:

Կումիլյա քաղաքում ցուցարարների ամբոխի հարձակման հետևանքով մահացել է նախկին վարչապետի կուսակցության 11 անդամ։ Եվս վեց մարդ է մահացել «Ավամի լիգա»-ի շրջանային մասնաճյուղի նախկին խորհրդականի եռահարկ տանը։

Մահացածների թվում կան նաև կուսակցական ակտիվիստների ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ։

Share