News Image

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկատվություն է ներկայացրել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների մասին։

Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկումը նվիրված է եղել տարածաշրջանում «ԱՄՆ զինծառայողների համար Իրանի և նրա ազդեցության տակ գտնվող խմբավորումների ստեղծած սպառնալիքներին»։

ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին տեղեկատվություն է ներկայացվել Իրաքում «Ալ-Ասադ» ավիաբազայի վրա հարձակման մասին։ Քննարկվել են ամերիկյան անձնակազմի նկատմամբ ցանկացած հարձակմանը հակազդելու, ինչպես նաև Իսրայելը պաշտպանելու հետ կապված ռազմական ու տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը։

Share