News Image

ԵՄ-ն կոչ է արել թուլացնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում

Եվրամիությունը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին դեէսկալացիայի ենթարկվել, քանի որ տարածաշրջանը գտնվում է «անհայտ չափերի» պատերազմի շեմին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը»,-գրել է Բորելը X-ում:

Նա նաև հայտարարել է, որ պետք է պատասխանատվության ենթարկել բոլորին, ովքեր «կանգնում են դեէսկալացիայի ճանապարհին»։

Share