ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է: Անկարան ակնկալում է մոտ ապագայում ընդունել նրան:
Այս մասին Ria.ru-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պուտինի այցը Թուրքիա վաղուց է նախապատրաստվել, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները: