News Image

Հարիսն ու Թրամփը դեռևս համաձայնության չեն եկել բանավեճի շուրջ

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսի շտաբը հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի առաջարկին՝ բանավեճ անցկացնել սեպտեմբերի 4-ին՝ Fox News-ի եթերում:

 

Շտաբից կոչ են արել Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 10-ին՝ ABC-ի եթերում՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

 

«Ես այնտեղ կլինեմ, հուսով եմ տեսնել նրան»,- նշել է Հարիսը:

 

Թրամփն էլ հայտարարել է, թե Հարիսը չի ցանկանում բանավեճ անցկացնել սեպտեմբերի 4-ին, քանի որ, նրա խոսքով, ցածր IQ ունի և վախենում է ձախողելուց:

 

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունը նախատեսված է նույեմբերի 5-ին:

Share