News Image

Գևորգին դшտող դատավորին ասեք՝ ճիշտ դատի, որ չդшտվես. Նանե Իսրայելյան

Այսօր Գևորգի հետ էի հանդիպել։ Մենք ծանոթ ենք դեռ շրջափակման օրերից, եթե կա երկու նորմալ արցախցի, մեկը ինքն է։

Նախապես ասեմ, մտերմություն ու շփում չունենք, ուղղակի ես արդարության սով ունեմ ու անարդարությունն իմ մեծագույն թշնամին է։

Միշտ ասում են, թե բա իշխանությանը ասելու բան չունե՞ս, ունեմ։ Ինչու՞ են արցախցի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ազատության մեջ վայելում պետությունից գողացած փողերը, չէ՜ չեն վայելում է, դեռ մի բան էլ իշխանություն են պահանջում այդ փողերի շնորհիվ, իսկ արդարության համար հոգի տվող արցախցուն որոշել եք դատե՞լ բոլոր իմաստներով։

Հեղափոխությունից հետո Հայաստանի իրավական համակարգում շարունակում են մնալ ռոբասերժական բանդային ծառայող «իրավապահներ», որոնք իբր թե պրոֆեսիոնալ և անփոխարինելի կադրեր են: Մաքրե’ք համակարգը Աննա Դանիբեկյաններից ու Կոստանյաններից, որովհետև նրանք բարձրաձայն խմում են ձեր կենացն ու լուռ անիծում ձեզ, ձեզ նվիրված գաղափարակից արցախցուն դատում են հորինած հոդվածով, իսկ ձեզ սպառնացող ադրբեջանաթուրքական լրտեսներին թողնում են, որ շարունակեն հարստահարել պետությունը:

Մի դեպք հիշեցի, երբ արդարության համար գնացել էի դատարան ու դատի ժամանակ ուզում էի մտնել դատավորի մոտ, ավելի կարևոր հարցով։ Առակս ոչինչ չի ցուցանե, ուղղակի լավ մտածեք, հազար անգամ չափեք, մի անգամ կտրեք, ես չեմ վախենում անմեղ մարդկանց համար բոլոր համակարգերից վեր կանգնել։

Ես պայքարելու եմ Գևորգի համար, Գևորգի արդարացման համար: Իմ պատկերացրած ազնիվ և արդար Արցախցին Գևորգն է։ Դատավորին փոխանցեք, որ ճիշտ դատի, որ չդատվի։ Այսքանը։

Լրագրող Նանե Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից։

Share