Կրեմլը չի կարող միջամտել Wildberries առցանց առևտրի հարթակի և Russ ընկերությունների խմբի միաձուլման հետ կապված իրավիճակին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ մի կերպ չենք կարող խառնվել որևէ ընտանեկան հարաբերությունների կամ առավել ևս գործնական հարաբերություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ լրատվամիջոցների ձեռքի տակ է հայտնվել նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. դրա հեղինակները ՌԴ նախագահին են դիմել Wildberries-ի և Russ-ի միաձուլման բիզնես ծրագրին աջակցելու խնդրանքով։
«Իրոք, լրատվամիջոցները նախկինում հարցրել են այս որոշմանն աջակցելու նախագահի հրամանի մասին: Դրան (ընկերությունների միաձուլումը - Խմբ.) կարելի է զուտ աջակցել, այսինքն՝ մենք կատարողներ չենք, այստեղ պահանջվում են ինչ-որ կորպորատիվ գործողությունների:Եվ մենք չենք կարող միջամտել այս գործողություններին կամ ընտանեկան հարաբերություններին: Ուստի այս թեման մեր իրավասություններից դուրս է»,- եզրափակել է Պեսկովը։
Հրատապ
- էս անգամ էլ հաղթահարեցինք 3-րդ համաշխարհայինը. Սաֆարյան
- «Հրադադարն ուժի մեջ է, խնդրում եմ՝ չխախտեք այն»․ Թրամփ
- Պետության համը կմնա Հայաստան եկած կրիմինալ դեմքերի բերանում, ինչպես մնաց նրանց բերող միլիարդատիրոջ բերանում. Չախոյան
- Ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը, նրանց ի՞նչ անվանես. վարչապետ
- Տաշիր Սամոյին աջակցելու համար Կալուգայից Հայաստան է ժամանել ՈՒԴՈ-ն
