News Image

Համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները. Պապիկյանը՝ ՀՀ ԶՈՒ-ին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել X-ի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:

 

 

«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:

 

Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,- գրել է Պապիկյանը:

Share