Անվտանգությունը դառնում է Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարրը. այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելը:
«Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումն էլ ավելի կբարձրացնի երկրի դիմադրողականությունը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում», - նշել է Բորելը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Հրատապ
- Դաշնակցության վերնախավը չի ուզում ազատվել այն մտքից, որ Սփյուռքում չի կարող ընդդիմադիր խաղեր խաղալ
- Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող 254մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ
- Իհարկե տեսնում եմ, որ 2026 թվականին ՔՊ-ն 50+ ձայն կստանա․ Ալխաս Ղազարյան
- Գագիկ Խաչատրյանի առանձնատան հարկադիր վաճառքից հետո ԱՄՆ-ը 15 % պահում է կատարել․ դատախազ
- Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի գները
