ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և կինը՝ Հիլարի Քլինթոնը, աջակցում են նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը:
Այս մասին նշված է Բիլ և Հիլարի Քլինթոնների հայտարարության մեջ, որը Բիլ Քլինթոնը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ նախագահին և աջակցություն հայտնել փոխնախագահ Հարիսին, և մենք կանենք հնարավորը նրան աջակցելու համար:
Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է բոլոր միջոցներով պայքարել, որպեսզի Քամալա Հարիսն ընտրվի:
Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասված է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։