Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ընդունել է ռուսական ռազմական պատվիրակությանը, հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Հանդիպմանը նա հայտարարել է Մոսկվային «շարունակական ուժեղ աջակցության մասին» և կոչ արել երկու երկրների բանակներին «ավելի սերտորեն միավորվել խաղաղությունը պաշտպանելու համար»։
ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյի հետ զրույցում Հյուսիսային Կորեայի առաջնորդը «ռազմական ողջույններ է հղել» Ռուսաստանի բանակին և ժողովրդին։ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ զինվորականները պաշտպանում են պետության ինքնիշխան իրավունքները և անվտանգությունը։
Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը «անվտանգության փոխադարձ շահերը պաշտպանելու համար»։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ երկու երկրների բանակները պետք է ավելի սերտորեն միավորվեն՝ տարածաշրջանային և գլոբալ խաղաղության և միջազգային արդարության պաշտպանության գործում կարևոր դեր խաղալու համար։
Հրատապ
- Եթե Նիկոլ Փաշինյանը «ոտնձգած» լիներ եկեղեցու դեմ, ժողովուրդը փողոցներում թափված կլիներ
- Կյանքից հեռացել է Գուժ Մանուկյանը
- էս անգամ էլ հաղթահարեցինք 3-րդ համաշխարհայինը. Սաֆարյան
- «Հրադադարն ուժի մեջ է, խնդրում եմ՝ չխախտեք այն»․ Թրամփ
- Պետության համը կմնա Հայաստան եկած կրիմինալ դեմքերի բերանում, ինչպես մնաց նրանց բերող միլիարդատիրոջ բերանում. Չախոյան
