News Image

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գևորգ Պապոյանին․ անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

«Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու, որի բնականոն աշխատանքից է էականորեն կախված երկրի զարգացման հետագա ընթացքը»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և մաղթանքների համար՝ նախարար Պապոյանը շեշտել է, որ հնարավոր ջանքերը կներդնի հայաստանյան տնտեսության զարգացման մեջ վերջին տարիներին առկա դրական միտումներին ապագայում էլ զարկ տալու համար:

Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել նախարարության ընթացիկ և առաջիկա ծրագրերն ու երկրի տնտեսական կայուն զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մտքեր են փոխանակվել տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման համար ինչպես նախարարության, այնպես էլ այլ գերատեսչությունների և կառավարության որդեգրած սկզբունքներին և գործունեության ուղղություններին:

Share