News Image

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան նրան դեմարշ է հայտնել

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կապված Սևաստոպոլի վրա երեկվա հարձակման հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ։

«Ընդգծվել է, որ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող և փաստացի հակամարտության կողմ դարձած ԱՄՆ-ն, Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ Սևաստոպոլի բնակիչների դեմ կիրառված կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնց թիրախի սահմանումն ու թռիչքային նպատակների ներդրումն իրականացնում են ամերիկացի ռազմական մասնագետները, այս հանցագործության համար հավասար պատասխանատվություն է կրում Կիևի ռեժիմի հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողությունները «անպատիժ չեն մնա»։

Share