News Image

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է

Թուրքիայում Դիարբեքիրի Չընար շրջանի և Մարդինի Մազըդաղը շրջանի միջև ընկած հատվածում անտառային հրդեհ է բռնկվել և տարածվել դեպի հարակից բնակավայրեր։ 

Այս մասին հայտնում է Hurriyet-ը։  

Հրդեհի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ 

Հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել է 44 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։ 

Share