News Image

Ֆեյսբուքային հանրությունը քննարկում է 3 փսեվդո-քաղաքական փսեվդո-գործիչների գզվռտոցը. Իոաննիսյան

Ամբողջ (իրականում` միայն ֆեյսբուքային) հանրությունը քննարկում է երեք փսեվդո-քաղաքական փսեվդո-գործիչների գզվռտոցը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ մանրամասնելով.

«Մեկը բախումների օրը վախեցավ դատվելուց ու երկրից փախավ, մյուսը ոտքի վրա ստեր հորինել ու գոռալուց էն կողմ առանձնապես բան չգիտի, երրորդն էլ, ընդհանրապես, կերպարի տնազ է՝ համառորեն փորձում է 2018-ի Նիկոլ Փաշինյանին կրկնօրինակի:

Այս երկրին օդ ու ջրի պես նորմալ ընդդիմություն է պետք: Քաղաքական նյուխով, քաղաքական մտքով, ժողովրդավարական խաղի կանոնների հարգանքով ու ինքնասիրահարվածության ցածր մակարդակով»:

Share