ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկություն չունի՝ հայ-ադրբեջանական բանակցություններում շոշափվո՞ւմ է արդյոք օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու և այնտեղ խոշտանգումների ենթարկվելու հարցը։
«Ես չեմ տեսել՝ հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվո՞ւմ է ՌԴ քաղաքացի չհանդիսացող Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Եթե տեղեկատվություն տրամադրեք, ինձ համար նույնպես հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ այդ մասին», - ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասել է Զախարովան։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա արել է բացահայտ, ուստի նման հարց պետք է ուղղել Բաքվին և Երևանին։
2023 թվականի սեպտեմբերից Վարդանյանն ապօրինաբար կալանքի տակ է գտնվում Բաքվի բանտում։ Այս տարվա ապրիլին նա հացադուլ էր հայտարարել։ Օրերս Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ նա խոշտանգումների է ենթարկվել պատժախցում և այդ կապակցությամբ հրատապ դիմում է ուղարկվել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։
Հրատապ
- Այնպես են ներկայացնում, ասես Նիկոլ Փաշինյանից առաջ օլիմպիական ոսկիներ է՝ որ հավաքում, բերում էին, հիմա «կտրվել է ամեն բան». Աթանեսյան
- Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
- Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը. Վասիլիս Մարագոս
- Վարչապետ Փաշինյանն ընդունել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին
- Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Աղսու շրջանում
