News Image

Գարեգին Բ-ի օրհնած շարժումը չարացման պիկին է, բայց այդ պարագայում էլ անթույլատրելի է լրագրողի թիրախավորումը․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գալստանյանի թիմի կողմից լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորմանը։

«Իհարկե, հասկանալի է, որ Գարեգին Բ-ի օրհնած շարժումը իր մարգինալացման և հետևաբար չարացման պիկին է հասել, սակայն նույնիսկ այդ պարագայում անթույլատրելի է լրագրողների թիրախավորումը, որն արվում է նրանց պաշտոնական տելեգրամյան ալիքով։

Լրագրող Իրինա Մկրտչյանը իր ռեպորտաժում ընդամենը ներկայացրել է իրական փաստեր՝ վիդեոապացույցներով»,- գրել է Ալեքսանյանը՝ վերահրապարակելով յամապատասխան տեսանյութը։

Նշենք՝ Գալստանյանի խմբի կողմից լրագրողին առնչվող հրապարկման մեջ ասվում է, թե Մկրտչյանը ստեր է տարածել ու նշվում, որ իրենք ոչ ոքի չեն խնայելու:

Share