News Image

Ադրբեջանում 304 քաղբանտարկյալ կա

«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» միությունը հունիսի 14-ին հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակ, որում ընդգրկված է 304 մարդ:

Մարտի 18-ի ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ Անցած երեք ամվա ընթացքում ցուցակից դուրս է մնացել միայն ընդդիմադիր գործիչ և գիտնական Գուբադ Իբադօղլուն, որի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով: Ցուցակում ընդգրկված են նաև հավատացյալներ։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Նշվում է, որ 2000-ականների սկզբից ի վեր՝ առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը:

Share