Ես ակնկալում եմ՝ հարցադրումներ կլինեն, թե ինչպե՞ս է եղել, որ ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է եղել ՀՀ-ի պետականության վրա՝ Կաթողիկոսի օրհնությամբ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հարցումներ ուղարկեք, ասեք՝ Կաթողիկո՛ս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է ԱԺ-ի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ Կաթողիկոսի օրհնությամբ։
Ինչպես ԱԺ-ի ներսում կազմակերպվեց սադրանք, Բագրատն էլ «Բեթմենի» նման սկսում էր վազել ոստիկանների վրա։ Նոյեմբերի 9-ին այդ նույն բորենիները ճեղքեցին ԱԺ շենքը , հիմա էլ են նույնն ուզում անել Հայատանը «գուբեռնիա» սարքելու համար։ Բագրատն ասում է՝ սիրելի՛ ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանի գլխին»,-ասաց նա։
Հարցին՝ Բագրատ Սրբազանն է քարով տալի՞ս, Հովհաննիսյանն ասաց․ «Այո՛, Բագրատն է տալիս, Բեթմեն Բագրատը»։