«Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես

11:16 | 06.05.2021

«Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես

Երեկ  Ղրիմի Հանրապետության  Թեոդոսիա քաղաքում  բացվեց  «Ղրիմ-Հայաստան. հանդիպում իմ սրտում» գեղարվեստական ցուցահանդեսը,  որտեղ ներկայացված են Հայաստանի բնությունը ու պատմական վայրերը պատկերող գեղանկարներ:

Հատկանշական է, որ  ցուցահանդեսի աշխատանքների հեղինակ` մոսկովյան  գեղանկարչուհի Նատալյա Օվչինիկովան, այդ նույն ցուցահանդեսը մինչ այդ`  ապրիլի 2-ին բացել էր Երեւանում, Մոսկվայի տանը, Հայաստանում Ղրիմի օրերի անցակցման շրջանակում: Այնուհետեւ  Երեւանից ցուցահանդեսը տեղափոխվել է Ստեփանակերտ, իսկ այժմ ահա բացվել է Թեոդոսիայում`  գրող Ալեքսանդր Գրինի  թանգարանում: Այսպիսով,  ցուցահանդեսի հեղինակը անտեսանելի, բայց  զգացմունքային կամրջով  միմյանց  կապեց եւ մոտեցրեց  Հայաստանը եւ Ղրիմը: 

Այսօր  Թեոդոսիայի  Ա. Գրինի թանգարանի բազմաթիվ այցելուները հնարավորություն ունեն նաեւ  դիտարկելու  Հայաստանի  բնապատկերները, վանքերը եւ խաչքարերը, որոնք արտացոլված են  գեղանկարչուհու ստեղծագործություններում: Արցախ այցելելուց հետո  Ն. Օվչինիկովան իր ստեղծագործություններին ավելացրեց մի շարք արցախյան պատկերներ եւ սա նույնպես մի փոքր  լումա է Արցախը ճանաչելի  դարձնելու գործում: 

Ցուցահանդեսի բացման խոսքում Ա. Գրինի թանկարանի փոխտնօրեն  Սվետլանա Կոլոտուպովան  նշեց հայերի մեծագույն ներդրումը  Ղրիմի եւ հատկապես Թեոդոսիայի զարգացման մեջ, ոչ պատահական համարելով, որ հենց այդ քաղաքում է ծնվել մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Նշենք, որ ցուցահանդեոսի բացմանը ներկա էր Ֆեոդոսիայի հայ համայնքի ղեակվար Աշոտ Գաբոյանը եւ հայ համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ: Իսկ նման ցուցահանդեսը հնարավոր դարձավ գեղանկարչուհու Հայաստանի եւ Ղրիմի հանդեպ անսահման սիրո  պարագայում: Մեծ աշխատանք կատարվեց նաեւ Գրինի  թանգարանի  տնօրինությունը եւ վերջապես պատահական չէ, որ թե՛ Երեւանում, թե՛ Արցախում եւ թե՛ Ղրիմում ցուցահանդեսի  պաստառների վրա  նշված է «Ղրիմի բարկամներ» հայաստանյան ակումբի անունը: Նշված ակումբի ղեկավար եւ Հայաստանում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը իսկապես մեծ աջակցություն է ցուցաբերել  այս հայ-ռուսական բարեկամության եւ հայաճանաչման ծրագրի իրականացման համար:

Մ. Բաղդասարյան

Թեոդոսիա-Երեւան

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք