«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման եւ «Ազգի ձայն» կուսակցության հովանավորչությամբ տեղի ունեցավ Լեռնահայաստանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո

10:07 | 28.04.2021

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման եւ «Ազգի ձայն» կուսակցության հովանավորչությամբ տեղի ունեցավ Լեռնահայաստանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո

Այսօր՝ Ապրիլի 27-ին ՀՀ վաստակավոր արտիստ, "Կարին" ժողգործիքներ համույթի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ նախաձեռնությամբ, "Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ" շարժման եւ "Ազգի ձայն" կուսակցության հովանավորչությամբ Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված Լեռնահայաստանի 100-ամյակին: Միայն "Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ"շարժումը եւ "Ազգի ձայնը" հիշեցին եւ աջակցեցին կայանալիք միջոցառմանը: Այնինչ դա մեր պատմության ամենալուսավոր էջերից մեկն է, սակայն ինչպես վերջին երեք տարվա ընթացքում, այնպես էլ հիմա՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ իշխանությունների կողմից կրկին ստվերվեցին: 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, "Կարին" ժողգործիքներ համույթի ղեկավար Գայանե Ներսիսյանը և այլք:

Հայկ Բաբուխանյանն իր ելույթում նախ ողջունեց ՆԺԴԵՀԻ գաղափարը կրող ու վառ պահող բոլոր ու ներկաներին, ապա շեշտեց հետևյալը.

«Մենք փառք ենք տալիս ՄԵԾՆ ՆԺԴԵՀԻՆ, որը 100 տարի առաջ իր զորքով՝ առյուծներով պահեց ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԸ, այն ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԸ, որն այսօր վտանգված է և հարվածներ է ստանում: ՍԻՄ նախագահի պնդմամբ՝  սերունդները պարտավոր են պահել ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆՆ, ապա 100 տարի հետո հետնորդին հնարավորություն ընձեռել նշել ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ 200 ամյակը: Բաբուխանյանն ընդգծեց նաև, որ "Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ" շարժումը միջոցառմանն աջակցել է հենց այդ նպատակով»:

 «Մեր ազգն այսօր վիրավոր է, սակայն մենք ունենք հաղթելու հնարավորություն և ճանապարհ, ճանապարհ, որ մեզ ցույց է տվել ՄԵԾՆ ՆԺԴԵՀԸ, երբ ասել է պետք է անմնացորդ սիրես քո ազգը և անմնացորդ կռվես քո ազգի համար: Նժեգը նաև ասել է, որ հայ ազգի միակ դաշնակիցը ՄԵԾ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»:- Իր խոսքը եզրափակեց ՍԻՄ նախագահը:

Միջոցառման հեղինակ, մեներգչուհի Գայանե Ներսիսյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել անմահ հերոսների հիշատակը, ապա շեշտեց հետևյալը.

«Մեր լույս որդիները, մեր հոգիներում են ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան: Ես ուզում եմ փառք տալ ՀԱՅ ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԻՆ և շեշտել, որ մեր լույս զավակները ողջ են մեր հոգիներում»:

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք