Ալյանս կուսակցության հայտարարությունը

12:28 | 15.12.2020

Ալյանս կուսակցության հայտարարությունը

Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովուրդների առաջ կանգնած կենսական նշանակության առաջնային խնդիրների շարքում են շատ արագ, կարճ ժամանակի ընթացքում լիարժեք անվտանգության և պատերազմի բացառման  երաշխիքների ապահովումն ու մարդկանց մահերի և արյունահեղության բացառումը, կայուն և մեր շահերից բխող բանակցային գործընթացի վերսկսումը,  համավարակի հետևանքով ճգնաժամային, իսկ պատերազմի արդյունքում աղետալի մակարդակի հասած սոցիալ-տնտեսական վիճակի չեզոքացումն ու ապագայում սպասվող «մեծ սովի» կանխումը և սեղմ ժամկետներում՝ մինչև երեք տարի, տնտեսության վերականգնումն ու էական զարգացումը, ինչպես նաև բնակչության համար ծավալուն սոցիալական փաթեթի ներդրումը և, իհարկե, հասարակության բարոյական, հավասարակշիռ, հոգևոր կայուն վիճակի վերականգնումը՝ «Ալյանս» կուսակցությունը անհրաժեշտ է համարում իրականացնել երեք քայլ.

        գործող կառավարության հրաժարական,

        արտահերթ համապետական ընտրություններ (նոր իշխանության ձևավորմամբ)

        այնպիսի իշխանության ձևավորում, որն անհապաղ՝ առաջին իսկ օրերից կսկսի բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ նոր ձևաչափի միութենական միավորման ձևավորման շուրջ և կհանդիսանա այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը։

Այս և այլ նպատակների շուրջ գործողությունների ծրագրի հաստատման նպատակով ս.թ. դեկտեմբերի 26-ին հրավիրվել է Ալյանսի արտահերթ համագումար:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք