Նորից պատերազմ ու մեծ սով է սպասվում, կամ կձևավորվի Միութենական պետություն. Տիգրան Ուրիխանյան
15:07 | 14.12.2020

Առաջիկա մեր քայլերի մեջ տեսնում եմ Ղրիմի հանրապետության ճանաչման օրինագծի ընդունում որպես ՌԴ դաշնային սուբյեկտի, տեսնում եմ Արցախի հանրապետության ճանաչումը որպես անկախ հանրապետություն, տեսնում եմ Միութենական պետության ձևավորում, որտեղ Հայաստանը պետք է լինի ոչ միայն մաս, այլ նաև առաջամարտիկ, եթե կուզեք նաև նախաձեռնող ու սադրող բառի լավ իմաստով, որովհետև մեզ նորից պատերազմ է սպասվում, սպասվում է մեծ սով և մենք արդեն մտել ենք ֆինանսական ճգնաժամի մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ բանախոսը նշել է. լավ եկավ Վազգեն Մանուկյանը, ո՞վ է իրենց Քաղավիացիայի վարչության պետը, ինձ սա է հետաքրքիր։ «Նախորդների օրինակը աչքներիս առաջ է, որ այսօր սանկցիաների տակ ենք։ Լավ, մնաց Նիկոլը, արդարադատության նախարարը էլի է՞ս է լինելու, կամ պաշտպանության նախարարն ով է լինելու»,- նշել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։