Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդկանց պտղաբերության համար. հետազոտություն

11:57 | 23.11.2020

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդկանց պտղաբերության համար. հետազոտություն

Կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա: Այս մասին հաղորդվում է Journal of Medical Virology-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ինչպես նշել է Ջեմիլ Սեյմանը` Գազիի համալսարանի բժշկական ինստիտուտից, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն անցկացնել որոշելու համար այն դերը, որը բջջի սպիտակուցները` անգիոտենզին փոխարկող 2 ֆերմենտը (ACE2) եւ տրանսմեմբրանային պրոտեազա սերին 2-ը (TMPRSS2) կարող են ունենալ վարակի մեջ, քանի որ այս երկու սպիտակուցներն էլ, որոնք մասնակցում են վիրուսի ներթափանցմանը, զգալի կերպով առկա են տղամարդկանց վերարտադրողական համակարգում:

«Տղամարդկանց պտղաբերության վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ շատ սահմանափակ տվյալներ կան, ուստի սա կարեւոր թեմա է դարձել հետազոտողների համար»,- ասել է Սեյմենը:

Ըստ նրա` հետազոտության ուսումնասիրության ընթացքում ստացված համալիր տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսը բացասաբար է ազդում տղամարդու վերարտադրողական համակարգի վրա` ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպով:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք