Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը
17:57 | 07.11.2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն», - գրել է նա: