Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը գիշերը կնվազի 6-8 աստիճանով

16:34 | 07.11.2020

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը գիշերը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +15+17:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+13,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+14,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12,

Արցախում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +8+12 (հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+17):

 

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք