Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 20 396 նոր դեպք

15:17 | 07.11.2020

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 20 396 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է 20 396-ով՝ հասնելով մինչեւ 1 753 836-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Ռուսաստանում վերջին օրում COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում կազմել է 20 396, այդ թվում՝ հայտնաբերվել է 5093 ակտիվ դեպք (25,0 տոկոս) առանց կլինիկական դրսեւորումների»,- նշված է հաղորդագրության մեջ»

Երկրում համավարակի ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է հիվանդության 1 753 836 դեպք։ Աճի տեմպը կազմում է 1,2 տոկոս։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք