Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է. Կարեն Բեքարյան

14:20 | 07.11.2020

Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է. Կարեն Բեքարյան

Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից:

2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ:

3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն:

Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու…

Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին»,- գրել է նա։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք