Սեյրան Օհանյանը չի վիրավորվել. թշնամու՝ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել. Վահրամ Պողոսյան

10:55 | 07.11.2020

Սեյրան Օհանյանը չի վիրավորվել. թշնամու՝ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-հավելել է նա:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք