Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ ապագայի կապակցությամբ դեռեւս երբեք այսքան լավատեսորեն տրամադրված չի եղել
10:01 | 07.11.2020

Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հանդես է եկել ամերիկացիներին հղած ուղերձով, որոնք սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին, փոխանցում է Fox News-ը։
«Ես դեռեւս երբեք ավելի լավատեսորեն տրամադրված չեմ եղել այս պետության ապագայի կապակցությամբ։ Չկան պատճառներ, որ չենք կարող տիրել 21-րդ դարը։ Մենք ուղղակի պետք է հիշենք, թե ով ենք մենք»,- հեռուստաալիքի մեջբերմամբ ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ «ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը» ցանկանում է «քաղաքականությունից հանել խոցելիությունը»։
ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է, որ որպես նախագահ իր պատասխանատվությունն է լինելու «ներկայացնել ամբողջ պետությանը»։
«Մենք կարող ենք ընդդիմախոսներ լինել, բայց մենք թշնամիներ չենք։ Մենք ամերիկացիներ ենք»,- շեշտել է նա։
«Ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան՝ առաջին իսկ օրը մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այս վիրուսի դեմ պայքարի մեր ծրագիրը»,- ասել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ իր վարչակազմը «կարող է առաջիկա ամիսներին մեծ թվով կյանքեր փրկել»։