Ֆիննախ. 2021-ին մարզերում ծրագրերի իրականացման համար կհատկացվի 65 մլրդ դրամ

16:40 | 03.11.2020

Ֆիննախ. 2021-ին մարզերում ծրագրերի իրականացման համար կհատկացվի 65 մլրդ դրամ

2021-ին մարզերում ծրագրերի իրականացման համար կհատկացվի 65 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այսպես, հաջորդ տարի Արարատի մարզպետարանին նախատեսվում է հատկացնել 281 մլն դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 588 մլն դրամ (124 աշխատակից), Գեղարքունիքի մարզպետարանին՝ 785 մլն դրամ (180 աշխատակից), Լոռու մարզպետարանին՝ 654 մլն դրամ (133 աշխատակից), Կոտայքի մարզպետարանին՝ 621 մլն դրամ (133 աշխատակից), Շիրակի մարզպետարանին՝ 701 մլն դրամ (159 աշխատակից), Սյունիքի մարզպետարանին՝ 610 մլն դրամ (138 աշխատակից), Վայոց Ձորի մարզպետարանին՝ 454 մլն դրամ (87 աշխատակից), Տավուշի մարզպետարանին՝ 581 մլն դրամ (108 աշխատակից):    

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք