Apple այֆոնի նոր մոդելները ստացել են եզակի գործառույթ կույր եւ թույլ տեսնող օգտատերերի համար

13:24 | 01.11.2020

Apple այֆոնի նոր մոդելները ստացել են եզակի գործառույթ կույր եւ թույլ տեսնող օգտատերերի համար

Apple այֆոնի նոր մոդելներ iPhone 12 Pro-ն ու 12 Pro Max-ը ստացել են եզակի գործառույթ կույր եւ թույլ տեսնող օգտատերերի համար. հնարավորություն է «տեսնել» մոտեցող մարդկանց, գրում է CNet-ը:

Նոր գործառույթի հիմքում հեռախոսի վրա լիդար սենսորն է, որը որոշում է օգտատիրոջից շրջապատողների՝ մոտ գտնվելու աստիճանը: Apple-ն այդ գործառույթն անվանել է People Detection:

Այդ նոր գործառույթը կարող է լինել բավականին օգտակար կույր կամ թույլ տեսնող մարդկանց համար, օրինակ, խանութի հերթում՝ թույլ տալով օգտատիրոջը առանց խոչընդոտների տեղաշարժվել հերթում, ինչպես նաեւ զբոսանքի ժամանակ փողոցում՝ պարզելով անցորդների՝ մոտ գտնվելու աստիճանը:

People Detection-ը կարող է որոշել օգտատիրոջ հեռավորությունն այլ մարդկանցից 5 մետր կտրածքով:

Apple-ի նոր մոդելների շնորհանդեսը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում:

 

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք