Արցախի բանկերի տրամադրված վարկերի չվճարման հետեւանքով այս ընթացքում տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. տեղեկատվական շտաբ

11:57 | 07.10.2020

Արցախի բանկերի տրամադրված վարկերի չվճարման հետեւանքով այս ընթացքում տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. տեղեկատվական շտաբ

ԱՀ տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով ռազմական դրության գործողության ողջ ընթացքում չվճարման հետեւանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ի գիտություն Արցախի Հանրապետության վարկառուների

2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի եւ Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում.

- չվճարման հետեւանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում,

- մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում,

- բանկերի կողմից վարկառուների քարտային եւ այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում:

Եթե որեւե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:

Միաժամանակ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք