Սահակյան. Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը կրկնապատկվել է

16:31 | 15.10.2020

Սահակյան. Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը կրկնապատկվել է

Վերջին 14 օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը կրկնապատկվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: «Երեկ եւ այսօր ռեկորդային թվեր են գրանցվել»,- հավելեց նա:

Սահակյանը բացատրեց, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր` հակահամաճարակային միջոցառումները չկատարելու պատճառով: «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ուսումնական հաստատություններում դասերն այսօրվանից դադարեցվել են: Կոչ ենք անում հնարավորինս անցնել աշխատանքի հեռավար ռեժիմի, ինչպես նաեւ խստորեն պահպանել հակահամաճարակային միջոցառումները»,- ընդգծեց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, նրա խոսքով, կարող է էլ ավելի վատթարանալ` հաշվի առնելով սուր շնչառական եւ սեզոնային վիրուսային հիվանդությունների առկայությունը: «Ուստի ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին կոչ ենք անում այցելել բժշկական հաստատություններ եւ պատվաստվել վերը նշված հիվանդությունների դեմ»,- եզրափակեց Գայանե Սահակյանը:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք