Հայերի դեմ կռվող ահաբեկիչներն իրենց ցեղասպանական փորձառությամբ լուրջ վտանգ են ներկայացնում. Արցախի ՄԻՊ

13:09 | 11.10.2020

Հայերի դեմ կռվող ահաբեկիչներն իրենց ցեղասպանական փորձառությամբ լուրջ վտանգ են ներկայացնում. Արցախի ՄԻՊ

Կասկած չկա, որ Թուրքիայի գործուն աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերը ներգրավվել են զինված ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից, որոնք իրենց ցեղասպանական փորձառությամբ, փորձում են այստեղ մարտնչել մեր ԶՈւ-երի դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Սրանք իրենց ցեղասպանական փորձառությամբ լուրջ վտանգ են ներկայացնում եւ Արցախի բնակչության դեմ, եւ լրջագույն խնդիր է ողջ տարածաշրջանի կայունության համար: Սա պետք է դատապարտվի եւ կանխարգելվի միջազգային հանրության բոլոր շրջանակների կողմից, քանի որ սա միայն մեր պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է»,-ասաց նա:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք