Գերմանիան ողջունում է ԼՂ հարցով պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարը

15:57 | 10.10.2020

Գերմանիան ողջունում է ԼՂ հարցով պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարը

Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունն ու կողմերին կոչ է անում հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից»,-նշել են ԱԳՆ-ում:

Բեռլինը ողջունել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու երկու երկրների պատրաստակամությունը: 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք