Ֆիննախ. Հայաստանի բջույեն պատերազմի պատճառով կարող է վերանայվել

18:33 | 05.10.2020

Ֆիննախ. Հայաստանի բջույեն պատերազմի պատճառով կարող է վերանայվել

Հայաստանում մինչեւ տարեվերջ կվերանայվեն ֆինանսական կանխատեսումները, որոնք հիմք են ծառայել առաջարկվող օրինագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունը կազդի երկրի տնտեսական զարգացման վրա: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ ենթադրվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, իսկ տնտեսական ցուցանիշների նվազեցումը կկազմի 6,8%:

Ակնկալվում է նաեւ, որ 2020 թվականի տնտեսական ցուցանիշները կնվազեն 6,8%-ով՝ 2%-ի փոխարեն:

«Ընդ որում, անվանական ՀՆԱ-ն կնվազի մինչեւ 6 տրիլիոն 170 մլրդ դրամ՝ 6 տրիլիոն 485 մլրդ դրամի դիմաց, որոնց հիման վրա ապրիլին փոփոխություններ են արվել բյուջեի մասին օրենքում»,-հայտնեց նախարարը:           

Ջանջուղազյանը նաեւ նշեց, որ ներկայիս իրավիճակը չի շրջանցի նաեւ հարկային եկամուտները: Հարկային եկամուտների կանխատեսվող գումարը գնահատվում է գրեթե 1 տրիլիոն 320 մլրդ դրամ:

Միեւնույն ժամանակ, պետբյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն մոտ 1 տրիլիոն 637 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀԱՆ 26,5%-ը: Դա 9,5 մլրդ դրամով ավելի է, քան ապրիլին, եւ 40 մլրդ դրամով ավելի 2020 թվականին կանխատեսված ցուցանիշից:

Կանխատեսվում է, որ պետբյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 459 մլրդ դրամ՝ ՀՆԱ 7,4%-ը, ինչը 134,8 մլրդ դրամով կամ ՀՆԱ 2,4%-ով ավելի է ավելի է՝ համեմատած ապրիլին իրականացված փոփոխությունների հետ եւ 75,4 մլրդ դրամով կամ ՀՆԱ 1,3%-ով ավելի, քան 2021թ.:

«Նման դեֆիցիտն առաջարկվում է սպասարկել պարտքի ներգրավման հաշվին: Այլընտրանք չկա: Մյուս կողմից, ենթադրվում է, որ այդ պարտքի ներառումը չի կարող չհանգեցնել ՀՆԱ նկատմամբ պարտքի հաբարեկացության զգալի փոփոխության »,-նշեց Ջանջուղազյանը:

Նկատենք, որ ըստ գնահատականների՝ 2020 թվականին ՀՆԱ նկատմամբ պարտքի հարաբերակցությունը կմոտենա 67%-ի: Այդ բոլոր հաշվարկներն արված են ՝ հաշվի առնելով իրավիճակը՝ սկսած սեպտեմբերի 27-ից:

Քննարկումներից հետո հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին տվյալ օրինագծին:      

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք