Պյոտր Պորոշենկոն կորոնավիրուսային պնեւմոնիայով հոսպիտալացվել է

17:20 | 03.10.2020

Պյոտր Պորոշենկոն կորոնավիրուսային պնեւմոնիայով հոսպիտալացվել է

Ուկրաինայի հինգերորդ նախագահի կինը՝ Մարինա Պորոշենկոն, հայտնել է, որ Պյոտր Պորոշենկոն կորոնավիրուսով հոսպիտալացվել է Կիեւի հիվանդանոցներից մեկը, իսկ իրենց դստեր թեստի պատասխանը դրական է եղել: Տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը:

«Պյոտր Ալեքսեեւիչը հոսպիտալացվել է Կիեւի հիվանդանոցներից մեկում, որը բուժում է կորոնավիրուսով հիվանդներին: Չնայած այն հանգամանքին, որ ամուսնուս մոտ երկկողմանի թոքաբորբ է, նա ուժեղ կամք ունի եւ դա ցույց է տալիս հիվանդության դեմ պայքարում: Նա խստորեն պահպանում է բուժման սահմանված կարգը»,- ասել է Մարինա Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել կորոնավիրուսով Պյոտր Պորոշենկոյի վարակվելու մասին, հայտնում է 112.ua-ն:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք