Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

21:12 | 28.09.2020

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի ստարտափ ակադեմիան անցկացնելու է Դեմո օր՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի 9 շրջանավարտ-ընկերություններին։ Մենթորության վրա հիմնված 10-շաբաթյա այս ծրագիրը մեկնարկել էր մի քանի ամիս առաջ՝ աջակցելու պրոդուկտ ունեցող և որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

 Այս Դեմո օրը կազմակերպվելու է բոլորովին նոր ձևաչափով. նորամուծությունները հետևյալն են.

        Յուրաքանչյուր ստարտափի ելույթից հետո, հիմնադիրները կպատասխանեն հատուկ հրավիրված Ներդրողների Պանելի հարցերին։ Ներդրողների պանելում կլինեն ներկայացուցիչներ համաշխարհային վենչուրային ֆոնդերից: Այս նոր ձևաչափը խոստանում է Դեմո օրը դարձնել ավելի ինտերակտիվ, ինչպես նաև հարթակ ապահովել հետաքրքված ներդրողների հետ հարաբերությունների զարգացման համար:

     Այն ներդրողները, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ստարտափների մասին, կարող են նախապես գրանցվել հետևյալ հղումով (Investor Access)։ Գրանցված ներդրողները ոչ միայն կստանան ավելի մանրամասն տեղեկություն իրենց հետաքրքրող ստարտափների վերաբերյալ, այլև հնարավորություն կունենան անհատական հանդիպումներ ունենալ հիմնադիրների հետ Դեմո օրվա ավարտից հետո։

 «Traction» ծրագրի առաջին շրջանը ներառում է 9 ստարտափների, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթական տեխնոլոգիաները, լոգիստիկան, մարդկային ռեսուրսների կառավարումը, մարքեթինգը և այլն։ Այս 9 թիմերը անցել են ինտենսիվ ուսուցման և մենթորության 10 շաբաթ՝ անմիջականորեն աշխատելով Ստարտափ ակադեմիայի մենթորների, վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև ստանալով ըստ-պահանջի խորհրդատվություն ոլորտի փորձագետներից։

 Covid-19 համաճարակի վերաբերյալ ապահովության նկատառումներից ելնելով՝ Դեմո օրը կկազմակերպվի առցանց ձևաչափով։ Հետաքրքրված անձիք կարող են միանալ առցանց հեռարձակմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի Facebook և Հերո Հաուսի YouTube էջերով (կարող եք նաև հիշեցում դնել YouTube-ում)։

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք